Մեր մասին

Հայկական արտադրության Elada® ապրանքանիշի կապույտ պանիրները արդեն սիրվել են շատ սպառողների կողմից։

ՀՀ Լոռու մարզի Տաշիր (Կալինինո) համայնքում գտնվող մեր գործարանում մենք արտադրում ենք կապույտ բորբոսասնկով պանրի տեսականի, որի ողջ համային և որակական առանձնահատկությունները պայմանավորված են եվրոպական ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ և տարածաշրջանում ստացվող կաթի բարձր հումքից:

Կապույտ բորբոսասնկով պանիրը համարվում է դելիկատես: Այն ունի յուրահատուկ համ և հրաշալի բույր, որը սրում է մարդու համային զգայարանները։ Պանրի այս տեսակը հրաշալի համադրվում է տարատեսակ ուտեստների, մսի, պաստաների, մրգերի և գինու հետ։

Պանրի բաղադրության մեջ մտնում է Penicillium ռոքֆորտի տեսակի բորբոսասունկը, որը տալիս է պանրին կապտականաչավուն գույն և յուրահատուկ համ։ Բորբոսասնկի այս տեսակը անվտանգ է։ Ավելին, այն շատ օգտակար է և ապահովում է մարդու օրգանիզմը շատ կարևոր ամինաթթուներով, վիտամիններով և հանքանյութերով՝ նպաստելով մարդու իմունիտետի բարձրացմանը:

Եթե Դուք առաջին անգամ եք համտեսում կապույտ պանիր, խորհուրդ կտանք սկսել փոքր չափաբաժնից, որպեսզի աստիճանաբար սովորեք այս պանիրի յուրահատուկ համին և հոտին:

Մենք չենք սահմանում որպես նպատակ մեծաքանակ արտադրությունը, այլ կարևորում ենք բարձր որակը, ինչի շնորհիվ մրցակցում ենք եվրոպական հանրահայտ բրենդերի հետ: Կապույտ պանրի պահպանման ժամկետը 180 օր է: Փաթեթը բացելուց հետո խորհուրդ է տրվում պահպանել ապակե տարայում, 0-ից +6◦ C ջերմաստիճանում և օգտագործել 7 օրվա ընթացքում: